Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

«Երկրի նախագահից ավելի մեծ մարդ էլ ո՞վ պիտի միջնորդի, հը՞»

«Երկրի նախագահից ավելի մեծ մարդ էլ ո՞վ պիտի միջնորդի, հը՞»
15.11.2013 | 00:34

Մինչ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարում է, թե Վարդան Պետրոսյանի առնչությամբ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունը հասարակությունը սխալ է հասկացել, պարզվում է, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ է «թյուրիմացության» մեջ: «Իմ դիրքորոշումը ՀՀ նախագահն արդեն ասաց: Դա հավաքական մտքի դրսևորում էր: Կարծում եմ, որ այդ մոտեցումն այսօր շատերն ունեն»,- ասաց նախարարը, իսկ դիտարկմանը, թե Դո՞ւք էլ չեք պատրաստվում «խառնվելու» իրավական հարցերին, տիկին Պողոսյանը հակադարձեց. «Խառնվելը ո՞րն է: Այդքան միջնորդություններ կան, չէ՞: Երկրի նախագահից ավելի մեծ մարդ էլ ո՞վ պիտի միջնորդի, ըստ Ձեզ, հը՞»:
Հասմիկ Պողոսյանը, ըստ էության, փաստեց, որ նախագահը «միջնորդում» է այդ գործի ընթացքին, իսկ արդարադատության նախարարն ասում է, թե լրագրողներն ու հասարակությունն են սխալ հասկացել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ